Հիմք ընդունելով քաղաքացի Արթուր Աբրահամի Գաբրիելյանի (անձնագիր՝ AT0566022, տրված 08.04.2019թ.) կողմից լիազորված անձ՝ Էդուարդ Միշայի Չատինյան (անձնագիր՝ AT0587483, տրված 15.05.2019թ.) դիմումը (մուտք՝ 04/04/2025, ՔԴ-350-25), Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի նոյեմբերի 04-ի գործ թիվ ԼԴ3/0463/02/24 քաղաքացիական գործով վճիռը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,46642 հա բնակելի կառուցապատման հողամասը և որ բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և այն որ շինությունները կառուցվել են մինչև 2001թ. մայիսի 15-ը` 1980-1989թթ-ին
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Օրենքի ուժով ճանաչել Արթուր Աբրահամի Գաբրիելյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Պետրովկա 06-091-0007-0002 կադաստրային ծածկագրում գտնվող 0,46642 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
3. Օրենքի ուժով ճանաչել Արթուր Աբրահամի Գաբրիելյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Պետրովկա 06-091-0007-0002 կադաստրային ծածկագրում գտնվող 0,46642 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գտնվող բոլոր շինությունների նկատմամբ։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում։