Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացի Արևիկ Ստեփանի Մխոյանին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 08092025-06-0031, տրված 08.09.2025թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 10․09.2025թ.-ի Թիվ ՔԴ-825-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացի Արևիկ Ստեփանի Մխոյանին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-100-0125-0358 կադաստրային ծածկագրով 0,271 հա խոտհարք:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: