Ղեկավարվելով « Շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հնարապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման 28-րդ կետը և 05.09.2024-ի Անուշ Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործանական նշանակությամբ հողամասում կաթի վերամշակման արտադրամասի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկման արձանագրությունը`
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ նախնական համաձայնություն Անուշ Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործանական նշանակությամբ ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Պուշկինի փողոց, թիվ 187-189 հասցեի հողամասում կաթի վերամշակման արտադրամասի կառուցման աշխատանքների իրականացմանը: |