Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Ղուկեյան Արթուր»-ի 2026 թվականի փետրվարի 25-ի N77-26 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 45 -րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2025թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքրերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին»N 108-Ն որոշումով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք.Տաշիր, 4-րդ թաղամաս, Երևանյան փողոց, թիվ 502 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «Ղուկեյան Արթուր»-ի հայտը բավարարել և նրան տալ 2026 թվականի համար հեղուկացված նավթային գազի վաճառքի թույլտվություն: 2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: