Հիմք ընդունելով քաղաքացի Անժիկ Անդրանիկի Յավրումյանի (անձնագիր՝ AU0270840, տրված 14.05.2021թ.) դիմումը (մուտք՝ 20/06/2024-ին, ՔԴ-624-24), Տաշիրի համայնքապետարանի կողմից 08 մայիսի 2024 թվականին տրված քաղվածքը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,14354 հա բնակելի կառուցապատման հողամասը և 1989թ-ին կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Օրենքի ուժով ճանաչել Անժիկ Անդրանիկի Յավրումյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան 06-074-0054-0005 կադաստրային ծածկագրում գտնվող 0,14354 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
3. Օրենքի ուժով ճանաչել Անժիկ Անդրանիկի Յավրումյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան 06-074-0054-0005 կադաստրային ծածկագրում գտնվող 0,14354 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գտնվող շինությունների նկատմամբ։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։