Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 2.1-րդ մասով և Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 20-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Սահմանել Լոռու մարզի Տաշիր համայնքում տեղամասային կենտրոններն ըստ բնակավայրերի՝ համաձայն NN1-27 հավելվածների:
2. Սահմանված տեղամասային կենտրոնների մասին տեղեկացնել համապատասխան լիազոր մարմնին, թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին և տեղամասային կենտրոնների տարածքները տիրապետողներին: