Հիմք ընդունելով Արայիկ Արշակի Կարապետյանի (ն.ք. 003644010) հայտը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14042023-06-0028 վկայականը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի պարբերության 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3 –րդ հոդվածի 5-րդ, 8-րդ, 9-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշումով հաստատված կարգի 6-րդ կետը, Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 8-ի N 136-Ա որոշումը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշումով ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծված հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1/փ-392 դրական եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, քաղաք Տաշիրի վարչական տարածքում գտնվող 06-008-0277-0050 կադաստրային ծածկագրով, 0.39656 հա մակերեսով բնակավայրերի այլ հողեր տեսքի, հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը, փոփոխել արդյունաբերության, ընդեքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների հողեր ։
2․Հանձնարարել համապատասխան բաժնին ներկայացված փաստաթղթերի հիման վրա նշված անշարժ գույքի վերաբերյալ կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում։
3.Սույն որոշումից ծագող փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի միասնական ստորաբաժանումում։