Այսօր: Հինգշաբթի, 18 Դեկտեմբերի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 07-25
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

03 հոկտեմբերի 2025 թվականի N 07-25

ԲՈԶՈՅԱՆ» ՍՊԸ-ի ԿՈՂՄԻՑ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՇԻՐ-ԳՅՈՒՄՐԻ ՄԱՅՐՈՒՂԻ 55 ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼՈՂ ԽՈԶԱԲՈՒԾԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ (1-ԻՆ ՓՈՒԼ)

2025 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ԲՈԶՈՅԱՆ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր քաղաքի Տաշիր-Գյումրի մայրուղի 55 անասնապահական համալիր հասցեում գործունեություն ծավալող խոզաբուծական համալիրի ընդլայնումների վերաբերյալ հանրային քննարկումը (1-ին փուլ): Հանրային քննարկման մասնակիցների ցանկը և հանրային լսումների լուսանկարների սկավառակը կցվում են սույն արձանագրությանը: Հանրային քննարկումներին մասնակցում էին Տաշիր համայքնի ղեկավարի տեղակալներ Արթուր Պողոսյանը և Արթուր Հովհաննիսյանը, Տաշիրի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները, «ԲՈԶՈՅԱՆ» ՍՊԸ-ի տնօրեն Ջոն Պողոսյանը, Ընկերության իրավական խորհրդատու Ա.Չերչինյանը, համայնքի բնակիչներ: Հանրային քննարկումը վարում էր Տաշիր համայնքի ղեկավարի լիազորված տվյալ հանրային լսման համար պատասխանատու անձ, Տաշիր համայնքի տեղակալ Արթուր Պողոսյանը, ով նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ընթերցեց հանրային քննարկման օրակարգը և հայտնեց, որ հանրային քննարկման մասին հայտարարությունը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական կայքում, փակցվել՝ Համայնքի ղեկավարի նստավայրի և ազդակիր բնակվայարի վարչկան շենքի՝ հայտարարությունների համար առանձնացված ցուցատախտակի վրա, քննարկումներից առնվազն քսանմեկ աշխատանքային օր առաջ հրապարակվել է « Առավոտ» օրաթերթում և հավելեց, որ սահմանված ժամկետում շահագրգիռ հանրության կողմից առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ չեն ներկայացվել: Ա. Պողոսյանը համառոտ ներկայացրեց հանրային քննարկման ներկայացված հարցի բովանդակությունը՝ նշելով, որ հրավիրված հանրային քննարկումը վերաբերում «ԲՈԶՈՅԱՆ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր քաղաքի Տաշիր-Գյումրի մայրուղի 55 անասնապահական համալիր հասցեում գործունեություն ծավալող խոզաբուծական համալիրի ընդլայնումների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկման 1-ին փուլին: Այնուհետև Ա. Պողոսյանը խոսքը փոխանցեց Ա. Չերչինյանին, ով ներկայացրերց հանրային լսման ձեռնարկող « ԲՈԶՈՅԱՆ » ՍՊԸ կազմակերպության գործունեությունը: Նշեց, որ «ԲՈԶՈՅԱՆ» ՍՊԸ-ն ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր քաղաքի Տաշիր-Գյումրի մայրուղի 55 հասցեում շուրջ 2հա մակերեսով տարածքում իրականացնում է խոզաբուծական գործունեություն: Խոզաբուծարանը իրենից ներկայացնում է համալիր, որը իր մեջ ներառում է խոզաբուծության նորագույն տեխնոլոգիաներ: Խոզաբուծարանում կազմակերպվել է խելացի տնտեսություն: Ա. Չերչինյանը մանրամասն ներկայացրեց կենադնիների պահելու պայամանները և տեխնոլոգիանները: Ա. Չերչինյանը, խոսքն ավարտելուց հետո, պատրաստակամություն հայտնեց պատասխանելու հարցերին : Կենսաբանական թափոնի վերամշակմանը, թափոնները վերամշակելու ժամանակ օգտագործվող հավելումներին և հավելումների լիզենզիա ունենալուն, այդ լեցենզիան հանրային լսման ժամանակ տեսնելու մասին հնչած Տաշիր համայնքի բնակչի հարցին « ԲՈԶՈՅԱՆ » ՍՊԸ տնօրեն Ջոն Պողոսյանը պատասխանեց, որ հավելումները ուեն արտադրական լիզենզիա, որը սակայն այդ պահին ցույց տալ հնարավոր չէր, քանի որ գտնվում էր կազմակերպությունում: Քաղաքացու այն հարցին, որ եփե պահպանվում են նորմերը, ապա ինչու է Տաշիր քաղաքում տարածվում գարշահոտությունը ՝ «ԲՈԶՈՅԱՆ» ՍՊԸ տնօրեն Ջոն Պողոսյանը պատասխանեց, որ պարզ չէ գարշահատության սկզբնաղբյուրը: նա բնակիչների՝ գարշահոտւոյթանը և գոմաղբի իրացմանը վերաբերող հացադրումներին ի պատասխան հավելեց, որ խոզաբուծարանի հոտը ք. Տաշիր չի կարող հասնել և հոտի առաջացման պատճառ կարող է այն, որ տարածշրջանը անասնապահական տարածաշրջան է և բազմաթիվ կազմակերպություններ կան, որ զբաղվում են անասնապահությամբ: Ա. Չերչինյանը ավելացրերց նաև, որ ինքը եղել է «ԲՈԶՈՅԱՆ» ՍՊԸ խոզաբուծարանում և նմանատիպ խնդիր չի տեսել: Առաջարկվեց պարզել. թե հոտի առաջացման պատճառը միայն դրանից հետո հրավիրել նոր հանրային լսում : Քաղաքացին առաջարկեց նաև պարզել թափոնների վերամշակման ժամանակ օգտագործվող հավելումները, որոնք կարող են առաողջության և շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնել : Ջ. Պողոսյաը հավաստիացրեց, որ դրանք լիովին անվտանգ են, քանի որ իրենք են ազդեցության անմիջապեսկրողները: Քաղաքացին հարց ուղղեց նաև խոզերի սննդակարգում օգտագործովող հորմոնների մասին, որոնց կիրառման արդյունքում խոզերի քաշը ավելանում է ժամանակից շուտ: Ի պատասխան Ջ. Պողոսյանը ասեց, որ դրանք հորմաններ չեն այլ միջոցներ, որոնք կիրառվում են ամբողջ աշխարհում և ՀՀ-ում: Քաղաքացիները ի պատասխան, Ա. Չերչինյանի պնդմանը, որ « ԲՈԶՈՅԱՆ » ՍՊԸ-ում չկա հոտ, հակադարձեցին, որ հոտը ուժգնանում է և անհնար է գտնվել դրսում, երբ երելոյան ժամերին սկսում են վերամշակել կեղտը: Բնակիչների բողոքի արդյունքում գործընթացը կազմարպվում է գիշերային ժամերին և տևական ժամանակ հոտ չկա: Բայց քաղաքում ապրում են բազմաթիվ մարդիկ, բազմաթիվ մարդիկ շնչում են այդ հոտը և եթե պարոն Չերչինյանը ընդամենը մեկ է օր է, որ Տաշիրում է չի նշանակում , որ նման խնդիր չկա: Ջ. Պողոսյանը նշեց, որ խոշոր եղջրավոր անասուններին տրանսպորտային միջոցներով քաղաքի կենտրոնական փողոցով տեղփախելու պարագայում էլ հոտը մեկ ժամից ավել մնում է քաղաքում, որին ի պատասխան քաղաքացին ասեց, որ խոսքը չի վերաբերում կենդանիների տեղափոխությանը, այլ նրան , որ կա հոտի խնդիր, որ պատճառով տուժում են բոլորը: Ջ. Պողոսյանը նշեց, որ խոզաբուծարանը կառուցվել է բնակավայրից 4500 մ հեռավորության վրա, ունի 3 պաշտպանիչ անտառաշերտ և քաղաքում տարածվող գարշահոտության պատճառը համոզված ասել որ « ԲՈԶՈՅԱՆ » ՍՊԸ-ն է հնարավոր չէ: Քաղաքացին դժգոհեց և առաջարկեց քաղաքի անունը փոխել և վերանավանել խոզաբուծարան: Նա նշեց նաև, որ դեմ չէ, որ գործունեության ծավալմանը, աշխատատեղերի ստեղծմանը՝ պահպանելով նորմերը և նվազեցնելով բնակիչներին պատճառվող անհատագստությունը: Հանրային լսման ողջ ընթացքում բարձարցվեցին հարցեր և հնչեցի քննադատություններ և դիտողություններ: Ջ. Պողոսյանը ներկայացրեց իր փաստարակները, որոնք սակայն բնակիչների համար համազիչ չէին: Ներկանների մեծամասնությունը դեմ էր ինչպես խոզաբուծարանի ներկա գործունեությանը, այնպես էլ ընդլայնման աշխատանքերին: Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ բնակավայրի բնակիչները, առաջարկեցին խնդրին տալ լուծում և միայն այդ դեպքում հրավիրել նոր հանրային քննարկում ընդլայնման աշխատանքերի վերաբերյալ Քննարկումների պատասխանատու՝

Տաշիր համայնքի ղեկվարի տեղակալ Ա. Պողոսյան
Ձեռնարկող` «ԲՈԶՈՅԱՆ » ՍՊԸ տնօրեն Ջ.ՊՈՂՈՍՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner