Բովանդակություն * | Խորհրդակցությունը վարում էր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը: Խորհրդակցությանը մասնակցել են համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներըՙ համայնքի ղեկավարի խորհրդականները, աշխատակազմի քարտուղարը, համայնքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների պետերը։ Համայքնի ղեկավարը ողջունեց ներկաներին, այնուհետև համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտմերի հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար Նաթելլա Մուրադյանը ներկայացրել է սեփական եկամուտների ցուցանիշները: Էդգար Արշակյանը նշեց, որ հավաքագրված ցուցանիշները գոհացուցիչ են, սակայն պետք է անել առավելագույնն` ինչպես հարկերի հավաքագրման, այնպես էլ դրա կարևորությունը բնակչությանն իրազեկելու ուղղությամբ։ Անդրադարձ կատարեց նաև համայնքում 2023 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքին: Խորհրդակցության ժամանակ վարչական ղեկավարները ներկայացրերցին բնակավայրերում առկա խնդիրները, բնակիչների առաջարկությւոններն ու դիտողությունները: Համայնքի ղեկավարը վարչական ղեկավարներին և ոլորտային պատասխանատուներին հանձնարաեց տեղում ուսումնասիրե բնակիչների կողմից բարձրացված հարցերը և ներկայացնել ձեռնարկված միջոցներն ու կատարված աշխատանքները: Համայնքի ղեկավարը նշեց նաև, որ բնակավայրեր այցելությունները կրելու են շարունակական բնույթ՝ կարևոր խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար։ |