Հիմք ընդունելով քաղաքացի Անդրանիկ Պետրոսի Նարգիզյանի (անձնագիր՝ AS0504526 տրված 15.02.2019թ.) դիմումը (մուտք՝ 17/04/2024-ին, ՔԴ-353-24), 16.04.2024 թ. N՝ 16042024-06-0155 կասեցման որոշումը, ըստ օրենքի իրավունքի ժառանգության (գրանցամատյաններ՝ 3027, 3029) վկայագրերը, 24.12.2001թ. տրված թիվ 578238 վկայականը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ նկատի ունենալով, որ տնատիրության սպասարկման համար հատկացված 0,185325հա / ճշտված մակերեսով / հողամասը և 1960թթ-ին կառուցված մառանը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Ճշտել 06-074-0032-0016 կադաստրային ծածկագրով հողմասի հասմանային չափերը և մակերեսը համաձայն և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2. Օրենքի ուժով ճանաչել Անդրանիկ Պետրոսի, Գայանե Անդրասի, Կարեն Անդրանիկի և Պետրոս Անդրանիկի Նարգիզյանների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան 06-074-0032-0016 կադաստրային ծածկագրում գտնվող 0,185325 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և 23,50 քմ. մառանի նկատմամբ
3․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։