Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և <<Տեղականինքնակառավարման մասին>> Հայաստանի
Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Տաշիրհամայնքիբնակիչ ՎանուշԵնոքիՍարգսյանի դիմումը և այն, որ գործողությանժամանակահատվածում ՎանուշԵնոքիՍարգսյանը չիսեփականաշնորհելիր բնակելիտունը՝ Տաշիրհամայնքիավագանինորոշումէ
1.Տաշիր համայնքի սեփականություն համարվող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 1490313 վկայական/, գ. Կաթնառատի՝ 60.1 ք/մ ընդհանուր մակերեսով բնակելի տունը, 71.4 ք/մ մակերեսով անասնաշենքը և դրանց սպասարկման համար անհրաժեշտ 0.44 հա մակերեսով տնամերձ հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 06-53-4-8/ նվիրել Վանուշ Ենոքի Սարգսյանին:
2. Նվիրառու Վանուշ Ենոքի Սարգսյանի հետ կնքել նվիրատվության պայմանագիր
3. Նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:
|