Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանարապետության օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանարապետության օրենքի 20-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի հուլիսի 30-ի թիվ 16-Ն և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի հուլիսի 29-ի թիվ 144-Ն համատեղ հրամաններն ՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու Մարզի Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման Տաշիրի տարածքային բաժնի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից |