Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 ապրիլի 2024 թ.

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-074-0019-0015 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Թամարա Մարկոսի Բասենցյանի  (անձնագիր՝ AL0554020, տրված 21.12.2023թ.) դիմումը (մուտք՝ 08/04/2024-ին, ՔԴ-398-24),  Տաշիրի համայնքապետարանի կողմից 07 մարտի 2024 թվականին տրված քաղվածքը, ըստ օրենքի իրավունքի ժառանգության (գրանցամատյան՝ 946) վկայագիրը,  «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով,  նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,148426 հա բնակելի կառուցապատման հողամասը և 1961թ-ին կառուցված բնակելի նշանակության շինությունը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․Օրենքի ուժով ճանաչել Թամարա Մարկոսի Բասենցյանի սեփականության իրավունքը,  Տաշիր համայնք, քաղաք Տաշիր  06-074-0019-0015  կադաստրային ծածկագրում գտնվող 0,148426  հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
3. Օրենքի ուժով ճանաչել Թամարա Մարկոսի Բասենցյանի սեփականության իրավունքը,  Տաշիր համայնք, քաղաք Տաշիր  06-074-0019-0015  կադաստրային ծածկագրում գտնվող 0,148426  հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գտնվող  շինության  նկատմամբ։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝c672888a-96f5-4b44-851b-1140a6767850



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner