Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Տաշիր համայնքի բնակիչ Սաթենիկ Հովհաննեսի Սարգսյանի դիմումը և այն, որ գործողության ժամանակահատվածում Սաթենիկ Հովհաննեսի Սարգսյանը չի սեփականաշնորհել իր բնակելի տունը՝
1.Տաշիր համայնքի սեփականություն համարվող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 1352879 վկայական/, գյուղ Կաթնառատի՝ 51.3 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը, անասնաշենքը՝ 7,0 քմ և դրանց սպասարկման համար անհրաժեշտ 0.1659 հա մակերեսով տնամերձ հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 06-053-10-39/ նվիրել Սաթենիկ Հովհաննեսի Սարգսյանին:
2. Նվիրառու Սաթենիկ Հովհաննեսի Սարգսյանի հետ կնքել նվիրատվության պայմանագիր:
3. Նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:
|