Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 31-ի հերթական նիստի օրակարգը`
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 31-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, էներգաարդյունավետության և ջերմաարդյունավետության բարձրացման» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին:
3.«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Լեռնահովիտ բնակավայրի խմելու ջրի ջրամբարի կառուցում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին:
4.«Տաշիր համայնքի աղբի կոնսերվացում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին:
5.«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր քաղաքի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում և արդիականացում նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին:
6. «Գյուղտեխնիկայի ձեռքբերում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին:
7.«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Սարատովկա և Կաթնառատ բնակավայրերի փողոցների նորոգում սալարկմամբ» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին:
8. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի տաշիր համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 14-ի N24-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
9. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին: |