Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Տաշիր համայնքի բնակիչ Գագիկ Նահապետի Ազոյանի դիմումը և այն, որ գործողության ժամանակահատվածում Գագիկ Նահապետի Ազոյանը չի սեփականաշնորհել իր բնակելի տունը՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է 1.Տաշիր համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N2823809 վկայական), գյուղ Դաշտադեմ, 5-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 2 հասցեում գտնվող 103,2 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը, անասնաշենքը՝ 87,0քմ և դրանց սպասարկման համար անհրաժեշտ 0,04հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 06-032-0006-0002) նվիրել Գագիկ Նահապետի Ազոյանին: 2. Նվիրառու Գագիկ Նահապետի Ազոյանի հետ կնքել նվիրատվության պայմանագիր: 3. Նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից: |