Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասով,ՀՀ քաղաքացիակն օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասով, 595-րդ հոդվածի 1-ին մասով, « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող բնակավայրերի ընդհանուր օգտագործման, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, թաղամաս 5, Ջահուկյան փողոց, թիվ 24/1 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 06-008-0121-0011) 0,02784 հա մակերեսով հողամասը նվիրատվության կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայության։ 2․ ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։ |