Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2022 թվականիհունիսի 23-ի արտահերթ (արտագնա) նիստի օրակարգը` 1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2022 թվականիհունիսի 23-ի արտահերթ (արտագնա) նիստի օրակարգը հաստատելու մասին: 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության, 06-099-0218-0015 կադաստրային ծածկագրով 0,13423 հեկտար խոտհարքի նպատակային նշանակությունը փոխելու մասին: 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 14-ի N27-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին : 4.Համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն տրամադրելու մասին: 5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքին պատկանող հողամասերը աճուրդով օտարելու մասին: 6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին; |