Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ կետով, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 731-Ն և 912-Ն որոշումները՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է.
1. Տաշիր քաղաք, 6-րդ թաղամաս, Ջահուկյան փողոց, թիվ 22/1 հասցեում Գարիկ Սոկրատի Սոլոյանի կողմից համայնքին պատկանող 45.1 ք/մ հողամասի վրա ինքնակամ կառուցված, օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված հասարակական սպասարկման օբյեկտը /տաղավար/ ուղղակի վաճառքով օտարել ինքնակամ կառույցն իրականացնող Գարիկ Սոկրատի Սոլոյանին
1.1.Հասարակական սպասարկման օբյեկտ /տաղավար/– 12.54 ք/մ 62073 ՀՀ դրամ
2. Կառույցը սպասարկելու նպատակով հատկացված 45.1 քմ հողամասի համար Գ. Սոլոյանից գանձել 10012 ՀՀ դրամ:
3.Սույն որոշումից ծագող իրավական հարաբերությունները ենթակա են գրանցման
Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու
տարածքային ստորաբաժանմունքում:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: |