Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 183-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետի, 37-րդ հոդվածի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 12-14-րդ հոդվածների, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-ին հոդվածի 4-րդ մասի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» № 1325-Ն որոշումը,
Տաշիր համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել «Տաշիր համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը»՝ համաձայն հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Տաշիր համայնքի ավագանու՝ 2014թ նոյեմբերի 21-ի <<Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին >> թիվ 66-Ն որոշումը:
3. Ուժը կորցրած ճանաչել Սարատվկա համայնքի ավագանու՝ 2014թ նոյեմբերի 24-ի << Հայաստանի Հանապտության Լոռու մարզի Սարատովկա համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին >> թիվ 21-Ն որոշումը:
4. Ուժը կորցրած ճանաչել Նովոսելցեվո համայնքի ավագանու՝ 2014թ նոյեմբերի 24-ի << Հայաստանի Հանապտության Լոռու մարզի Նովոսելցովո Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին >> թիվ 22-Ն որոշումը
5. Ուժը կորցրած ճանաչել Բլագոդարնոյե համայնքի ավագանու՝ 2014թ նոյեմբերի 20-ի << Հայաստանի Հանապտության Լոռու մարզի Բլագոդարնոյե համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին >> թիվ 17-Ն որոշումը
6. Ուժը կորցրած ճանաչել Մեղվահովիտ համայնքի ավագանու՝ 2014թ նոյեմբերի 24-ի << Հայաստանի Հանապտության Լոռու մարզի Մեղվահաովիտ համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին >> թիվ 20-Ն որոշումը
7, Ուժը կորցրած ճանաչել Մեդովկա համայնքի ավագանու՝ 2014թ նոյեմբերի 04-ի << Հայաստանի Հանապտության Լոռու մարզի Մեդովկա համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին >> թիվ 14-Ն որոշումը
8. Ուժը կորցրած ճանաչել Լեռնահովիտ համայնքի ավագանու՝ 2014թ նոյեմբերի 05-ի << Հայաստանի Հանապտության Լոռու մարզի Լեռնահաովիտ համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին >> թիվ 16-Ն որոշումը
9. Ուժը կորցրած ճանաչել Կաթնառատ համայնքի ավագանու՝ 2014թ նոյեմբերի 10-ի << Հայաստանի Հանապտության Լոռու մարզի Կաթնառատ համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին >> թիվ 20-Ն որոշումը
10. Ուժը կորցրած ճանաչել Դաշտադեմ համայնքի ավագանու՝ 2014թ նոյեմբերի 14-ի << Հայաստանի Հանապտության Լոռու մարզի Դաշտադեմ համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին >> թիվ 25-Ն որոշումը
11 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|