Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 23-ի արտահերթ նիստի օրակարգը` 1․Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 23-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին: 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասը աճուրդով օտարելու մասին: 3․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին: 4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական սահմաններում գտնվող որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին: 5. Հայաստանի Հանրապետության ոստիակնության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնին գունավոր տպիչ նվիրելու մասին: 6 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող տրանսպորտային միջոցները աճուրդով օտարելու մասին: 7. Համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն տրամադրելու մասին: |