Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594 հոդվածով և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21 կետով և հիմք ընդունելով Տաշիր համայնքի բնակիչ Վասիլ Մովսեսի Պողոսյանի դիմումը՝ Տաշիր համայնքի ավագանին որոշում է .
1. ՀՀ Լոռու մարզի, Տաշիր համայնք, գ. Կաթնառատ , 6-րդ փողոց, թիվ 13 հասցեի 82.4 ք/մ բնակելի տունը /կադաստրային ծածկագիր 06-053-1-8/, 36.0 քմ անասնաշենքը և 2970 ք/մ մակերեսով տնամերձ հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 06-53-1-8 / նվիրաբերել Վասիլ Մովսեսի Պողոսյանին
2. Վասիլ Մովսեսի Պողոսյանի հետ կնքել նվիրատվության պայմանագիր
3. Պայմանագիրը կնքելու և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել նվիրառուի հաշվին
4. Սեփականության իրավունքը ենթակա է գրանցման անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Տաշիր սպասարկման գրասենյակում :
5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:
|