Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912 –Ն որոշումը`
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
1 Համայնքային սեփականություն հանդիսացող ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 6-րդ թաղամաս, Երևանյան փողոց, թիվ 187/1 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 30,46 քմ մակերեսով արտաքին չափերով խանութի և դրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրի հասարակական կառուցապատման 36,05 քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով օտարել ինքնակամ կառույցն իրականացնող Արա Հրաչյայի Տոնոյանին։ 2․Պարտավորեցնել Արա Հրաչյայի Տոնոյանին մուծելու հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 8000 (ութ հազար ) ՀՀ դրամ, խանութի վաճառքի արժեքը՝ 178452 (հարյուր յոթանասունութ հազար չորս հարյուր հիսուներկու) ՀՀ դրամ: 3.Սույն որոշումից ծագող իրավական հարաբերությունները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: |