Հիմք ընդունելով Տաշիրի համայնքապետարանի ճարտարապետության, քաղաքաշինության, գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի կողմից Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսված «ՋԵՆԵՐԱԼ ՔԵՅԲԼ» ՓԲԸ--ի, ի դեմս Հարություն Խանաղյանի,(ՀՎՀՀ՝ 00155045) կողմից վարչական իրավախատում կատարելու հիմքով 2022 թվականի հուլիսի 06-ին կազմած 1/6 արձանագրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումնրի վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի , 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ պարբերությունների, 37-րդ, 281-րդ, 282-րդ և 283-րդ հոդվածների պահանջներով, «Վարչարաության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով , 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետերով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. «ՋԵՆԵՐԱԼ ՔԵՅԲԼ» ՓԲԸ--ին, ի դեմս Հարություն Խանաղյանի ենթարկել վարչական պատասխանատվության՝ Հյասատանի Հանրապետության վարչական իրավախատումենրի վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսված արարքը կատարելու համար և նշանակել տուգանք 1․500․000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:
2. Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում`ՀՀ ֆինասների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275081298 հաշվարկային հաշվին:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելու օրվան հաջորդ օրվանից:
4. Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում;
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման: