Այսօր: Երկուշաբթի, 17 Օգոստոսի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 541-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 օգոստոսի 2026 թվականի N 541-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 487-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայատանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 2026 թվականի հուլիսի 20-ի «Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեդովկա բնակավայրում գտնվող 06-072-0113-0012 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու, անշարժ գույքի հատակագիծը հաստատելու մասին» N 487-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

 1) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ  խմբագրությամբ.

1.1 «1. Տաշիր համայնքի Մեդովկա բնակավայրում գտնվող, 06-072-0113-0012 կադաստրային ծածկագրով 0.25 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 11.35 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը, 8.25 քառակուսի մետր մակերեսով բաղնիքը, 20.70 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը, 80.60 քառակուսի մետր մակերեսով անասնաշենք և 160.15 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ծածկը ճանաչել օրինական, բացի 2023 թվականին կառուցված 9.27 քառակուսի մետր ծածկից, 2024 թվականին կառուցված 7.7 քառակուսի մետր ծածկից, 23.9 քառակուսի մետր ծածկից:»

1.2 Որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում «87620 (ութսունյոթ հազար վեց հարյուր քսան)» թվերը և բառերը փոխել «78780 (յոթանասունութ հազար ութ հարյուր)» թվերով և բառերով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 217
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner