Հիմք ընդունելով Լեռնիկ Հակոբյանի (ծնված 21.11.1990թ.) դիմումը, անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 07052026-06-0089 վկայականը, «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված բաժանման հատակագիծը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշումով հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով, 33-րդ, 50-րդ, 51-րդ, 58-րդ և 60-րդ կետերով և ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքրերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 108-Ն որոշումով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի, Տաշիր համայնք, գյուղ Մեդովկա 06-072-0109-0006 կադաստրային ծածկագրով բաժանված անշարժ գույքերին տրամադրել` 0,125014 հա մակերեսով անշարժ գույքին ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գյուղ Մեդովկա, 2-րդ փողոց 28 բնակելի տուն, հասցեն (փոստային դասիչ՝ 2111), համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից տրված անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 06062SH6PLAT: 0,126076 հա մակերեսով անշարժ գույքին ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գյուղ Մեդովկա, 2-րդ փողոց 28/1 հողամաս, հասցեն (փոստային դասիչ՝ 2111), համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից տրված անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 060624GZXA5J:
2.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի 900275081108 հաշվեհամարին մուծել 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ անշարժ գույքի հասցեավորման համար: