|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 փետրվարի 2023 թվականի N 22-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, 06-039-0059-0013 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.055695 ՀԵԿՏԱՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի պարբերության 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 14.3 –րդ հոդվածի 5-րդ, 8-րդ, 9-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 19-ի թիվ 599 որոշումով ստեղծված «Հողերի օհտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերտեսչական հանձնաժողովի» միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 9-ի N 15 դրական եզրակացությունը
Տաշիր համայնքի ավագանին որոշում է 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայերի նպատակային նշանակության հողերից 0,055695հա (կադաստրային ծածկագիր 06-039-0059-0013) հասարակական կառուցապատման հողերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր գործառնական նշանակությամբ : 2. Համայնքի ղեկավարին` 10- օրյա ժամկետում հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխությունների մասին տեղեկացնել անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմնին և քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին` կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենը |
Կողմ -15 ԱՆԱԽԱՍՅԱՆ ՎԱՀԵ ԱՎԴԱԼՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՐՇԱԿՅԱՆ ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԴՈՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԴՈՅԱՆ ՍՈՒՍԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱԻԴԱ ՍՈԼՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՍՈՂՈՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՄԵԼԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|