Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Զինա Հայրապետյան»-ի 2024 թվականի հունիսի 19-ի N90 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45 -րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, Դպրոցականների փողոց, թաղամաս 9 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «Զինա Հայրապետյան »-ի հայտը բավարարել և նրան տալ 2024 թվականի երկրորդ եռամսյակի համար ոգելից, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: