|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 դեկտեմբերի 2023 թվականի N 136-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, 06-008-0277-0050 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,39656 ՀԵԿՏԱՐ ԱՅԼ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի պարբերության 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 14.3 –րդ հոդվածի 5-րդ, 8-րդ, 9-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1/փ 392 դրական եզրակացությունը՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և քաղաքացու սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության, 06-008-0277-0050 կադաստրային ծածկագրով 0.39656 հեկտար այլ հողամաս փոխադրել արդյունաբերության, ընդեքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ «արդյունաբերական օբյեկտների հողեր» գործառնական նշանակությամբ: 2. Համայնքի ղեկավարին` 10- օրյա ժամկետում հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխությունների մասին տեղեկացնել անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմնին և քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին` կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենը:
|
Կողմ -20 ՎԱՀԵ ԱՆԱԽԱՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԴԱԼՅԱՆ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ ԿԱՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԴՈՅԱՆ ՍՈՒՍԱՆ ՄԱՐԴՈՅԱՆ ԱԻԴԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ՎԻՏԱԼԻ ՅՈՒՍՈՒԲՈՎ ՋՈՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՋԱՎՈՒԿՑՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՍՈԼՈՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ՍՈՂՈՅԱՆ ԱՆՈՒՇ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՀԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԻԶԱԲԵԼԱ ՏՈՄԵՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|