Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Չինար Համբարի, Էդիկ Կոլյայի, Ծովինար Գրիգորի, Նառա Էդիկի, Նարինե Էդիկի, Քրիստինե Էդիկի Հունանյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 579744, տրված 29․01․2003թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 27․10.2025թ.-ի Թիվ ՔԴ-958-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Չինար Համբարի, Էդիկ Կոլյայի, Ծովինար Գրիգորի, Նառա Էդիկի, Նարինե Էդիկի, Քրիստինե Էդիկի Հունանյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-082-0113-0019 կադաստրային ծածկագրով 0,584 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները