Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոտոսի 3-ի «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը սահմանելու մասին» N920-Ն որոշումով և հիմք ընդունելով Յուրիկ Արտաշի Սահակյանի դիմումը (մուտք՝ 11.03.2026-ի ՔԴ208 26)՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Յուրիկ Արտաշի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված, գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,92 հա վարելահողի 57000 ( հիսունյոթ հազար) դրամ գերավճարը, հաշվանցել և մարել Յուրիկ Արտաշի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված անարժ գույքերի առկա հարկային պարտավորությունները: