Հիմք ընդունելով քաղաքացի Աէլիտա Գրիգորի Չոբանյանի (ծնված 16.02.1979թ.) դիմումը, 18.08.2026թ. կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմով հաստատված կարգի 29-րդ կետի 1) ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի, Տաշիր համայնք, Մեծավան բնակավայրում գտնվող, 06-074-0050-0050 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել ՀՀ Լոռու մարզ, համայնք Տաշիր, գյուղ Մեծավան, Անտառային փողոց, 29/1 հողամաս հասցեն (փոստային դասիչ՝ 2112), համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից տրված անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի՝ ծածկագիր 061324VP2VKQ։