Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացի Նինա Նիկոլայի Կավալյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 10102024-06-0019 տրված 10․10․2024թ) հրաժարվելու մասին դիմումը․(մուտք` 15․10.2024թ.-ի Թիվ ՔԴ-1022-24)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացի Նինա Նիկոլայի Կավալյանին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-039-0129-0014 կադաստրային ծածկագրով 0.166 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: