Այսօր: Երեքշաբթի, 25 Օգոստոսի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 235
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 567-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 օգոստոսի 2026 թվականի N 567-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔ, ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔ 06-008-0232-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Սայաթ Աշխարհաբեկի Պալաքյանի (ծնված 02.12.1965թ. անձնագիր՝ 66 09 511934) դիմումը, 19.11.1991թ. կազմված տեխնիկական անձնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության 24.07.2025թ. N 1028-Ն որոշումը, «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված չափագրման փաթեթը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 13.11.2008թ. N 1328-Ն և 04.05.2023թ. N 687-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրինական հատկացված 0.09 հա և օրենքի ուժով հասանելիք 0.001326 հա՝ ընդհնոուր 0.091326 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և այն որ մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 06-008-0232-0006 կադաստրային ծածկագրով, 0.091326 հա մակերեսով հողամասի սահմանները համաձայն «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։

2․ Օրենքի ուժով ճանաչել Սայաթ Աշխարհաբեկի Պալաքյանի (ծնված 02.12.1965թ.) սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 06-008-0232-0006 կադաստրային ծածկագրով, 0.091326 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:

3. Օրենքի ուժով ճանաչել Սայաթ Աշխարհաբեկի Պալաքյանի (ծնված 02.12.1965թ.) սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 06-008-0232-0006 կադաստրային ծածկագրով, 0.091326 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա օրինական կառուցված 199.0 քմ. ընդհանուր մակերեսով շինությունների նկատմամբ համաձայն ներկայացվող շինությունների բնութագրի։

4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner