Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 597-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2024 թվականի N 597-Ա

ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԿԱԹՆԱՌԱՏ 7-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 14 ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 08-Ի ԹԻՎ 1254-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ռաֆիկ Ռազմիկի Հակոբյանի (անձնագիր՝ AT0485960, տրված` 17․01․2019-ին) դիմումը (մուտք՝ 06/12/2023-ի ՔԴ-1393-23), անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13092023-06-0055, ըստ օրենքի ժառանգության իրավունքի (գրանցամատյաններ՝ 2513 և 2514) վկայագրերը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից կազմված հատակագիծը, կադաստրի կոմիտեում հաշվառված թիվ 2023KXR8XJ ծածկագիրը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառվարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով հաստատված կարգի, 8-րդ, 9-րդ, 11-րդ և 13-րդ կետի բ) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի 14-Ն որոշումով, ՀՀ Կառավարության 29 ապրիլի 2021 թվականի N 698-Ն որոշումով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածով, նկատի ունենալով որ 2008-2017թթ-ին կառուցված ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման գոտիներում, չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով որ որակավորված անձի կողմից փաստացի չափագրման արդյունքում ճշտվել են հողամասի սահմանային չափերը և մակերեսը, որը կազմում է՝ 0,225661 հա

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Ճշտել 06-053-0003-0013 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը և սահմանայիրն չափերը համաձայն կադաստրային քարտեզի և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի և ճանաչել օրինական ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գյուղ Կաթնառատ, 7-րդ փողոց, թիվ 14 հասցեում (կադաստրային ծածկագիր` 06-053-0003-0013 ) սեփականության իրավունքով պատկանող Ռաֆիկ Ռազմիկի Հակոբյանի կողմից բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,225661 հա հողամասում ինքնակամ կառուցված՝ 112,4 քմ ընդհանուր մակերեսով շինությունները համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

1) ավտոտնակ՝ 24,50 քմ,
2) ամառային խոհանոց՝ 24,30 քմ,
3) ծածկ՝ 63,60 քմ,
2. Պարտավորեցնել ինքնակամ կառույցն իրականացնող Ռաֆիկ Ռազմիկի Հակոբյանին սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Տաշիր համայնքի բյուջե ( հաշվեհամար՝ 900275081124) վճարել՝ 112,4 քմ ընդհանուր մակերեսով օժանդակ կառույցների համար (1 քմ.-321.6 ՀՀ դրամ դրույքաչափով) ինքնակամի օրինականացման համար սահմանված վճարը, ընդհանուր շինությունների համար 36150 (երեսունվեց հազար հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
3. 60-օրյա ժամկետում սահմանված գումարի չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4․Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 08-ի «Հայստանի Հանրապետության Լոռու մարզ Տաշիր համայնք գյուղ Կաթնառատ 7-րդ փողոց թիվ 14 հասցեում քաղաքացուն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման մասին» թիվ 1254-Ա որոշումը:
5. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner