Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմով հաստատված կարգի 29-րդ կետի 1) ենթակետը, 50-րդ, 58-րդ, և 60-րդ կետերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող 06-082-0017-0001-ից առանձնացված կադաստրային ծածկագրով, 0,09527 հա մակերեսով անշարժ գույքին տրամադրել ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գյուղ Նորաշեն, Կ. Դեմիրճյան փողոց, 112 հողամաս (փոստային դասիչ՝ 2114) հասցեն, համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից տրված անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի՝ ծածկագիր 06999WHAQFZA։