Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 56-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մայիսի 2024 թվականի N 56-Ա

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ «ԱԼԱՇԿԵՐՏ ԳՐՈՒՊԵ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 23-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասով , «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով

Տաշիր համայնքի ավագանին որոշում է ՝

1. 1. «Ալաշկերտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման համար նախատեսվող բնակավայրերի հողեր նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության 0,124 հա (կադաստրային ծածկագիր՝ 06-008-0255-0032) հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների » գործառնական նշանակությամբ:
2. Համայնքի ղեկավարին` հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո արտացոլել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: 3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 28-ի «Ալաշկերտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման համար հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» N 23-Ա որոշումը:


Կողմ -14

ԱՆԱԽԱՍՅԱՆ ՎԱՀԵ

ԱՎԴԱԼՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԳԵՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՐԴՈՅԱՆ ՀԱՅԿ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱԻԴԱ

ՅՈՒՍՈՒԲՈՎ ՎԻՏԱԼԻ

ՊՈՂՈՍՅԱՆ ՋՈՆ

ՋԱՎՈՒԿՑՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՍՈՂՈՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՎԱՀԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner