Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, ի կատարումն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն համակարգող նախարարի 2006թ. օգոստոսի 29-ի N 13-Ն հրամանի`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1.2025 թվականի հունիսի 20-ին անցկացնել մրցույթ համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար`
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության, հղօգտագործման և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-3), ժամը`11:30,
2)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման, ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-6), ժամը`11:30,
3)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման, ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ (ծածկագիր՝ 2.1-4), ժամը`11:30
2. Մրցույթն անցկացնելու նպատակով օրենքով սահմանված կարգով հրապարակել հայտարարություն և ծանուցել մրցութային հանձնաժողովի անդամներին: