Հիմք ընդունելով Լենա Աբրահամի Արզումանյանի (նույնականացման քարտ՝ 015585169, տրված 11.03.2024թ.) դիմումը (մուտք՝ 23/05/2024-ին, ՔԴ-541-24), ըստ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի փետրվարի 20-ի գործ թիվ ԼԴ3/0032/02/23 քաղաքացիական գործով վճիռը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,342473 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը և 1970թ-ին կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Օրենքի ուժով ճանաչել Լենա Աբրահամի Արզումանյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Պետրովկա 06-091-0004-0012 կադաստրային ծածկագրում գտնվող 0,342473 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
3. Օրենքի ուժով ճանաչել Լենա Աբրահամի Արզումանյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Պետրովկա 06-091-0004-0012 կադաստրային ծածկագրում գտնվող 0,342473 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գտնվող բոլոր շինությունների նկատմամբ։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։