Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Սամվել Անդրանիկի, Վարդիշաղ Տելեմակի, Գևորգ Սամվելի, Լուսինե Սամվելի, Մարինե Սամվելի Սարգսյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 953974, տրված 16․09․2002թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 23․02.2026թ.-ի Թիվ ՔԴ-153-26)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Սամվել Անդրանիկի, Վարդիշաղ Տելեմակի, Գևորգ Սամվելի, Լուսինե Սամվելի, Մարինե Սամվելի Սարգսյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0236-0112 կադաստրային ծածկագրով 0,4 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները