Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Ծովինար Ազատի, Ազատ Դերենիկի, Անի Դերենիկի Վարդանյաններին և Աննա Դերենիկի Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 23052024-06-0026 տրված 23․05․2024թ) հրաժարվելու մասին դիմումը․(մուտք` 16․10.2024թ.-ի Թիվ ՔԴ-1026-24)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Ծովինար Ազատի, Ազատ Դերենիկի, Անի Դերենիկի Վարդանյաններին և Աննա Դերենիկի Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0393-0176 կադաստրային ծածկագրով 1.6302 հա խոտհարք:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: