Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Բավական Պետրոսի, Սուրեն Հովիկի, Հեղինե Հովիկի, Սիրուն Հովիկի Ամիրյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 03102025-06-0040, տրված 03․10․2025թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 27․10.2025թ.-ի Թիվ ՔԴ-951-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Բավական Պետրոսի, Սուրեն Հովիկի, Հեղինե Հովիկի, Սիրուն Հովիկի Ամիրյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-100-0115-0032 կադաստրային ծածկագրով 0,184 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները