Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 33-րդ, 34․2-րդ և 35-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, և հիմք ընդունելով «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված հատակագիծը, կադաստրի կոմիտեում հաշվառված թիվ 2026HBANZH ծածկագիրը, և այն, որ Տաշիր համայնք, քաղաք Տաշիր Երևանյան փողոց, 203/3 ավտոտնակ հասցեում գտվող, 0.00228 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1989 թվականին ինքնակամ կառուցված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Օրինականացնել Լոռու մարզի Տաշիր համայնք, քաղաք Տաշիր Երևանյան փողոց, 203/3 ավտոտնակ հասցեում գտնվող Մերուժան Միհրանի Մուրադյանի կողմից ինքնակամ կառուցված 18,9 քմ ավտոտնակը, համաձայն ներկայացվող շինությունների հատակագծի և բնութագրի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Տաշիր համայնքի սեփականության իրավունքը:
3. Ավտոտնակի պահպանման և սպասարկման համար 0.00228 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սահմանները որոշվում են «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված և Տաշիր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4․ Կարինե Կառլոսի Մարտիրոսյանին առաջարկել, օրինականացված կառույցը և կից հողամասը պետական գրանցում ստանալուց հետո, ուղղակի վաճառքի կարգով գնել գործող տուրքի և հողամասի կադաստրային արժեքի չափով՝
1) Հողամասի համար՝ 17830 (տասնյոթ հազար ութ հարյուր երեսուն ) ՀՀ դրամ,
2) Ավտոտնակ՝ 19430 (տասնինը հազար չորս հայրուր երեսուն) ՀՀ դրամ։
5. Սույն որոշումից ծագող իրավական հարաբերությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի Կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։