|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 նոյեմբերի 2023 թվականի N 126-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N40-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով « Նորմատիվ իրավական ակտերի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով , 33-րդ հոդվածի 3-րդ մասով ՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2023 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N40-Ա որոշման հավելված 1-ի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ դ) ենթակետով` «դ) Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված երեխաների համար» 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2023 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N40-Ա որոշման հավելված 2-ի լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով` «5. Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված երեխաների համար. 1) երեխայի ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, անձնագրի (նույնականացման քարտ) պատճենը 2) «Բնակության վայրի մասին» տեղեկանք ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայքնապետարանից»: |
Կողմ -11 ԱՐՇԱԿՅԱՆ ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԴՈՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԴՈՅԱՆ ՍՈՒՍԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱԻԴԱ ՅՈՒՍՈՒԲՈՎ ՎԻՏԱԼԻ ՍՈԼՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՍՈՂՈՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|