Հիմք ընդունելով քաղաքացի Օթարի Լևոնի Բաղդասարյանի (անձնագիր՝ AT0440394, տրված 26.08.2019թ.) դիմումը (մուտք՝ 17/05/2024-ին, ՔԴ-512-24), գույքային թերթը տրված՝ 20,12,1979թ-ին, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,105000 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը և 1975-1991թթ-ին կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Օրենքի ուժով ճանաչել Օթարի Լևոնի Բաղդասարյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, ք․ Տաշիր 06-008-0261-0013 կադաստրային ծածկագրում գտնվող 0,105000 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
3. Օրենքի ուժով ճանաչել Օթարի Լևոնի Բաղդասարյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, ք․ Տաշիր 06-008-0261-0013 կադաստրային ծածկագրում գտնվող 0,105000 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գտնվող բոլոր շինությունների նկատմամբ։
4. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2020 թվականի հունվարի 08-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 13-րդ թաղամաս, Բաղրամյան (Կրուպսկայա) փողոց, թիվ 7 հասցեում գտնվող տնատիրության և կից հողամասի նկատմամբ Օթարի Լևոնի Բաղդասարյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին» թիվ 2-Ա որոշումը:
5․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։