Հիմք ընդունելով քաղաքացի Սերգեյ Տոնոյանի (ծնված՝ 10/05/1952թ.) կողմից դիմումը, անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման թիվ 1361418 և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշումով հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետը, 50-րդ, 51-րդ, 58-րդ, 60-րդ և 62-րդ կետը և ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 108-Ն որոշումով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզ, համայնք Տաշիր, քաղաք Տաշիր, Ջահուկյան 6-րդ փողոց, 3 հասցեի փոխարեն տրամադրել ՀՀ Լոռու մարզ, համայնք Տաշիր, քաղաք Տաշիր, Գ. Ջահուկյան փողոց, 1-ին փակուղի, 3 հողամաս հասցեն (փոստային դասիչ 2101), համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից տրված անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի՝ ծածկագիր (06011JNKLDR3):
2.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի 900275081108 հաշվեհամարին մուծել 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ անշարժ գույքի վերահասցեավորման համար: