|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 մայիսի 2025 թվականի N 64-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասով,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող, ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ. Մեծավան հասցեում գտնվող 3,464 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 06-074-0374-0049) գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողամասը նվիրատվության կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը: 2. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։ |
Կողմ -12 ԱՎԴԱԼՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՐՇԱԿՅԱՆ ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԴՈՅԱՆ ՀԱՅԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱԻԴԱ ՅՈՒՍՈՒԲՈՎ ՎԻՏԱԼԻ ՋԱՎՈՒԿՑՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՍՈՂՈՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|