|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 հուլիսի 2024 թվականի N 707-Ա |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշումով, ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2024 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 02-Ն որոշման հավելված 1-ի 1-ին կետով, «Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Շահինյանի դիմումը (մուտք՝ 28/06/2024-ի ՏՄ-135-24)՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1. «Հայատանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տալ 10կվ 0.4կվ օդային գծերի վերակառուցման շինարարության թույլտվություն: 2.«Հայատանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի 900275081207 հաշվեհամարին մուծել 15000 (տասնհիգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3.«Հայատանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարին ներկայացնել 2-5 ձևի տեղեկանք: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|