|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 հուլիսի 2025 թվականի N 626-Ա |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ «ՀԱՅԿԱՆՈՒՇ ՇԱՀԲԱԶՅԱՆ»-ԻՆ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Հայկանուշ Շահբազյան»-ի 2025 թվականի հուլիսի 01-ի N116-25 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1. Տաշիր համայնք, բնակավայր Գոգավան, 1-ին փողոց, թիվ 13-րդ հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «Հայկանուշ Շահբազյան»-ի հայտը բավարարել և նրան տալ ծխախոտի արտադրանքի և ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն 2025 թվականի երրորդ և չորրորդ եռամսյակների համար: 2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|