Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմով հաստատված կարգի 29-րդ կետի 1) ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի, Տաշիր համայնք, Տաշիր բնակավայրում գտնվող, 06-008-0101-0034 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել ՀՀ Լոռու մարզ, համայնք Տաշիր, քաղաք Տաշիր Վ. Սարգսյան փողոց, 30 վարչական շենք հասցեն (փոստային դասիչ՝ 2101), համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից տրված անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի՝ ծածկագիր 06011MWN77KT։